2006թ.-ից ի վեր աշխարհի տարբեր քաղաքներում նշվում է Արժանապատվության համաշխարհային օրը, որն ուղղված է համախմբելու բոլոր մարդկանց մեկ միասնական գաղափարի շուրջ, այն է՝ ‹‹Արժանապատվությունը մարդկության հիմնաքարերից է և բոլորս ցանկանում ենք, որ մեր արժանապատվությունը ճանաչվի››: Այս նախաձեռնությունը ստեղծվել է համաշխարհային տնտեսական ֆորումի Երիտասարդ Գլոբալ Առաջնորդների անդամ հանդիսացող 3 հեղինակավոր անձանց շնորհիվ` Նորվեգիայի արքայազն Հակո, ֆինլանդացի պրոֆեսոր Պեկա Հիմանե և “Operation HOPE” ընկերության հիմնադիր, ամերիկացի Ջոն Հոփ Բրայենթ (www.globaldignity.org):
0 Comments
2017թ. hունվարի 27-ի առավոտը տոնական ու գունեղ էր Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում, չնայած դրսում ձյուն էր և ցուրտ: Դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Ա.Խաչիբաբյանը ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Հ.Մարգարյանի և կազմակերպիչ Մ.Պետրոսյանի ուղեկցությամբ շրջեցին 8-րդ և 9-րդ դասարաններում և շնորհավորեցին աշակերտներին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Աշակերտներն էլ իրենց գեղեցիկ խոսքով ու երգով փառաբանեցին մեր հզոր բանակը: Տոնական օրը շարունակվեց ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան այցով, իսկ աշակերտների մի խումբ էլ մասնակցեց Արաբկիր վարչական շրջանում կազմակերպված նկարչական մրցույթ-ցուցահանդեսին:Տարեմուտը լի է անակնկալներով ու հրաշքներով: |