ԵՐԵՎԱՆԻ ԱԼ.ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ Հ.21 ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Ներքին գնահատում
  • Փաստաթղթեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Մեր շնորհալիները
    • Մեր նվաճումները
    • Աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դասացուցակ
  • Ֆոտոդարան
  • Ներառական կրթություն
    • Մեր երեխաները
    • Ներառականի թիմը
  • Ստեղծագործողի էջ
  • Մանկավարժի արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական ռեսուրսներ
  • Կապ

ԺՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՇԽԱՐՀՆ Է ՃԱՆԱՉՈՒՄ

6/18/2012

0 Comments

 
Picture
Ժորա Սարգսյանը սովորել և ավարտել է Շիրվանզադեի անվան հ.21 դպրոցը 2012թ.: Այժմ նա սովորում է Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի 10-րդ դասարանում (դասատու` պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյան):
Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է:
2003թ. Էմին Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթին արժանացել է առաջին մրցանակի: 
2007թ. Թբիլիսիում կայացած միջազգային մրցույթի դափնեկիր է, միաժամանակ արժանացել է  <<Փոքրիկ վիրտոուզ >>  հատուկ մրցանակին:
2008թ. Փարիզում կայացած <<FLAME>> միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր է, միաժամանակ արժանացել է Զալցբուրգում մենահամերգով հանդես գալու իրավունքին: 2008թ. համեգը կայացել է Միրաբել Շլոս դահլիճում:
2009թ. Իտալիայում կայացած Ջուզեպպե Տերաչիանոյի անվան միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր է (բարձր տարիքային խումբ):
2010թ. օգոստոսին կայացած Դելֆյան խաղերի ոսկե մեդալակիր է:
2010թ. սեպտեմբերի 5-ին Բախի փառատոնի շրջանակներում մենահամերգով հանդես է եկել Գերմանիայի Պոդսդամ քաղաքում:
2010թ. նոյեմբերին Երևանում կայացած Շոպենի անվան հանրապետական մրցույթի առաջին մրցանակակիր է:
2011թ. հունիսին Երևանում կայացած Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիր է:  
2011թ. հունիսին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր է, միաժամանակ արժանացել է <<Հանդիսատեսի համակրանք>> հատուկ մրցանակին:
<<Նոր անուններ>> և <<Kammerton>> ծրագրերի անդամ է: Մենահամերգներով հանդես է եկել Երևանում, Զալցբուրգում, Բեռլինում, Մոնրեալում: 



Նկարները տես...>>>
Տեսանյութը տես...>>>

0 Comments

    Categories

    All
    Frankofonia
    Jora Sargsyan
    Zhora Sargsyan
    գրական դատ
    հունիսի 1-ը Արաբկիրում
    Սպորտլանդիա

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.