ԵՐԵՎԱՆԻ ԱԼ.ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ Հ.21 ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Ներքին գնահատում
  • Փաստաթղթեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Մեր շնորհալիները
    • Մեր նվաճումները
    • Աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դասացուցակ
  • Ֆոտոդարան
  • Ներառական կրթություն
    • Մեր երեխաները
    • Ներառականի թիմը
  • Ստեղծագործողի էջ
  • Մանկավարժի արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական ռեսուրսներ
  • Կապ

<<Ա>>  տառի դաս-էքսկուրսիա

10/17/2013

0 Comments

 
Изображение
  Կարևորելով Այբուբենի առաջին տառի ուսուցումը և ցանկանալով երեխաների հիշողության մեջ վառ թողնել այդ օրն իր խորհրդով՝ դասվար Վեներա Փարսադանյանը կազմակերպեց դաս-հանդես՝ զուգակցելով այն էքսկուրսիայի հետ՝ դեպի մոտակա զբոսայգի:
 Երեխաներն աշնանային տեսք էին ստացել. զարդարվել էին գույնզգույն թիկնոցներով, թագերով:
Քայլեցին երթով՝ երգելով ու դիտելով աշնան գույները: Զբոսայգու մի հատվածում, ուր կլոր հարթակ կա, նրանց դիմավորեց փուչիկներով պատրաստված մի մեծ <<Ա>> տառ, որն ամրացված էր ծառին:
  Հենց այդ հարթակում էլ կայացավ դաս-հանդեսը: Հանդիսատեսները ոչ միայն ուսուցիչները, ծնողներն ու հյուրերն էին, այլև այգու աշխատողներն ու զբոսանքի դուրս եկած մարդիկ, ովքեր հետո  արտահայտեցին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը՝ յուրօրինակ միջոցառման համար:
 Փոխտնօրեն Հ.Մարգարյանը, արտահայտելով իր հիացմունքը միջոցառման վերաբերյալ, շնորհակալություն հայտնեց Վ.Փարսադանյանին, ինչպես նաև ծնողներին՝ իրենց բարձրաճաշակ աշխատանքների համար: Գեղեցիկ էին ոչ միայն երեխաները, այլև աշնանային բարիքներով զարդարված զամբյուղները:
   Օրն անմոռանալի էր Iա  դասարանցիների համար:



   Նկարները տես    >>>


0 Comments

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ

10/5/2013

0 Comments

 
Изображение
                           ՈՒՍՈՒՑԻ՛Չ

     Իզուր չէ, որ քո տոնն աշնանն է, որովհետև աշունն իր գունագեղ, պայծառ երանգներով է զարդարում և՛ քեզ, և՛ քո տոնը:
  Թող հավերժ լինի քո ճամփան՝ լեցուն անափ սիրով ու բերկրանքով :

Ինչպես դու ես լույս սփռում այս աշխարհում, այնպես էլ քո ճամփան թող ողողված լինի լույսով, երջանկությամբ, ժպիտով:

 Նկարները տես  >>>

0 Comments

ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

9/2/2013

0 Comments

 
Изображение
Բարի գալուստ
Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21հիմնական դպրոց

2013-2014 ուսումնական տարի



Նկարները տես     >>>                                                             

0 Comments

Բարի գալուստ մեր դպրոց, սիրելի' փոքրիկ

6/28/2013

0 Comments

 
Изображение
2013-2014 ուստարվա առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոց կատարվում է երկու փուլով.

I փուլ- հունիսի 1-30-ը ներառյալ, ժամը 10:00 – 15:00 

II փուլ- օգոստոսի 1-31-ը ներառյալ, ժամը 10:00 – 15:00

Դպրոց կարող են ընդունվել այն երեխաները որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացույցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:


Առաջին դասարանի ընդունելության համար 
անհրաժեշտ փաստաթղթերը                                                                                                                                                                                                                                                                                                                                    
  •  Դիմում /լրացվում է դպրոցում/
  •  Բնակչության պետ. ռեգիստրում  հաշվառված լինելու մասին տեղեկանք 
  • 2 լուսանկար 3x4 չափսի
  • Ծննդյան վկայական /բնօրինակ, պատճեն/ 
  • Ծնողի անձնագիր    /բնօրինակ, պատճեն/
  • Բժշկական հ.26 ձև               

Ընդունող հանձնաժողով

Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Բարի երթ շրջանավարտներին

6/26/2013

0 Comments

 
Изображение
Нажмите здесь, чтобы отредактировать..

0 Comments

ՇՆորհավո'ր ծնունդդ, ընկեր Մարգարյան

6/22/2013

0 Comments

 
Изображение
Մեծարգո մեր փոխտնօրեն,
Ամբողջ օրը հոգնում, տքնում,
Րոպե անգամ չեք կորցնում,
Գերազանց Ձեր աշխատանքով,
Անմնացորդ նվիրումով,

Րոպե անգամ դադար չառնող,
Յուրահատուկ մոտեցումով,                                                           
                                             Անբասիր Ձեր վարք ու բարքով,
                                             Նոր եռանդով ու նոր ուժով,

Մատաղ սերունդներ կրթելով`
Ապրե'ք փառքով ու վաստակով:
Րոպեն ամեն բարիք բերի,
Ինքնաբավ պահեր պարգևի:
Եղե'ք առողջ, ուրախ, անհոգ,
Տարեդարձը Ձեր շնորհավո'ր,
Ապրե'ք երկար ու ապահով:
                                                                                  
                                                                                                                 Ձեր գործընկերներ
                                                                                                                                      
                                                                                                                                         22.06.2013թ.

                        Նկարները տես  >>>                                                  


0 Comments

Մենք արդեն տառաճանաչ ենք

5/22/2013

0 Comments

 
Изображение
22.05.2013թ. դպրոցի թատերական դահլիճը զարդարված է ամենագունագեղ փուչիկներով, զարդարված հայերենի տառերով, մեծն Մաշտոցի նկարը փակցված  կենտրոնում:
Դահլիճը գույների շքերթի է նմանվում: Կարծես գարունն է թևածում շուրջբոլորը:
Երեխաները շատ ուրախ են և պատրաստ սիրով անցկացնելու այսօրվա տոնը: Այո', տոնը, չէ՞ որ դա նրանց համար հիշարժան օր է, որովհետև արդեն գրագետ են, գիտեն իրենց մայրենի լեզվով գրել ու կարդալ:
Ուրախ են նաև ծնողները, որովհետև իրենց երեխաները տառաճանաչ են և արդեն մեծ:
Հանդեսը շատ ուրախ անցավ, երեխաները արտասանում էին, պարում: Նրանց ծափահարում էին  ու ոգևորում:
Վերջում շնորհավորեցին  դպրոցի տնօրեն Ն.Յ.Երիցյանը, ծնողները, դասվար Հ.Խաչիկյանը: Նրանք մաղթեցին, որ աշակերտները միշտ անարատ պահեն իրենց լեզուն:



0 Comments

Ես մի զարկն եմ քո բազկի, հայրենի'ք

5/21/2013

0 Comments

 
Изображение
Հաշվի առնելով այն փաստը, որ դպրոցի IIIԱ  դասարանում ճնշող մեծամասնություն են կազմում տղաները /աղջիկներն ընդամենը 3-ն են/, դասվար Վեներա Փարսադանյանը նրանց հետ կազմակերպեց <<Ես մի զարկն եմ քո բազկի, հայրենի՛ք>> թեմայով զինվորական միջոցառումը: Այն մեծ ոգևորություն առաջացրեց ինչպես աշա-կերտների, այնպես էլ ուսուցիչների և ծնողների շրջանում: Երեխաները տոգորված էին հայրենասիրական շնչով, արտասանում ու երգում էին խրոխտ կեցվածքով: Նրանք ոչ միայն երգեցին, պարեցին, այլև ցույց տվեցին իրենց զինվորական պատ-րաստականությունը: Հետաքրքիր էր կազմակերպված <<ազատ ժամը>>, որի ընթացքում երեխաների մի մասն ընթերցանությամբ էր զբաղված, մի մասը շախմատ էր խաղում, ոմանք նամակ էին գրում, մեկը կիթառ էր նվագում…
Շատ հուզիչ էին նամակները՝ ուղղված դպրոցի տնօրենին, ուսուցիչներին:
Ուշագրավ էր այն փաստը, որ հրամանատարի դերը կատարում էր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Դավիթ Փանոսյանը: Հանդեսին մասնակից դարձավ նաև ծնողներից մեկը, որի դերը հուզել էր բոլորին:
Ներկա էին բազմաթիվ հյուրեր, ովքեր դրվատանքի խոսքեր արտահայտեցին միջոցառման վերաբերյալ, քանզի այն ունեցավ հայրենասիրական, դաստիարակչական մեծ նշանակություն: 

  
Նկարները տես  >>>


0 Comments

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը

5/2/2013

0 Comments

 
Изображение
    Ս/թ  ապրիլի  27-ին  դպրոցի  համերգային  դահլիճում  տեղի  ունեցավ  Սայաթ-Նովայի  ծննդյան  300-ամյակին  նվիրված  միջոցառում` կազմակերպված  հայոց լեզվի  և  գրակա-նության  ուսուցիչների, սովորողների հետ  դաստիարակչական աշխատանքների կազմա-կերպչի, գրադանավարի և մի խումբ աշակերտների կողմից:
  Միջոցառման  մասնակիցները, որոնց մեջ ներգրավված  էին  սիրիահայ աշակերտներ, ներկաներին պարգևեցին անմոռանալի, անկրկնելի հուշեր մեծ սիրերգակի մասին, ասմունքեցին, երգեցին, պարեցին:
  Դահլիճում Վարդատոն էր, զգացվում էր վարդերի բույրը, օդում թրթռում էին քամանչայի լարերի անզուգական ելևէջները, թևածում էր մեղեդու  որսորդի հրդեհող սերը:

    Մենք բոլորս Քայլող Սեր էինք, Սայաթ-Նովա…

   Դպրոցն այդ օրը հյուրընկալել էր Ստեփանավանի Ստ.Շահումյանի անվան հ.1 դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, աշակերտական խորհրդի անդամներին, որոնք մեզ հետ կիսեցին օրվա խորհուրդը:


     Նկարները տես   >>>

0 Comments

Հեռուստակամուրջ  <<Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և պատճառած վնասները>>

4/25/2013

0 Comments

 
Изображение
      Սույն  թվականի   ապրիլի  19-ին <<Արաբկիր>>  բժշկական  կենտրո-նում Ամերիկայի հետ հեռուստակա-մուրջ էր <<Ժամանակակից տեխնո-լոգիաների  կիրառումը  և  պատճա-ռած վնասները>>  թեմայով:            Հեռուստակամուրջին  մասնակցում էր  նաև  մեր  դպրոցը:  Ներկա   էին ուսուցիչներ և աշակերտներ:
Ինֆորմացիան  հագեցած  էր  և  հե-տաքրքիր:



  Նկարները տես  >>>


0 Comments
<<Previous
Forward>>

    Categories

    All
    Frankofonia
    Jora Sargsyan
    Zhora Sargsyan
    գրական դատ
    հունիսի 1-ը Արաբկիրում
    Սպորտլանդիա

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.