ԵՐԵՎԱՆԻ ԱԼ.ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ Հ.21 ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Ներքին գնահատում
  • Փաստաթղթեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Մեր շնորհալիները
    • Մեր նվաճումները
    • Աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դասացուցակ
  • Ֆոտոդարան
  • Ներառական կրթություն
    • Մեր երեխաները
    • Ներառականի թիմը
  • Ստեղծագործողի էջ
  • Մանկավարժի արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական ռեսուրսներ
  • Կապ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

3/1/2021

0 Comments

 

​    Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Երևանի «Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում  (Ձև 1), մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
-բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-«Հանրակրթության մասին » ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝   աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (Ձև 5),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝  նաև զինվորական գրքույկ:
-հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝  հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ  կամ առկա են թերություններ,  մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև մարտի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2021թ. մարտի 19-ին՝ ժամը 14:00, Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում. հասցեն՝               ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 24:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 22-31-10 հեռախոսահամարով:

0 Comments



Leave a Reply.

    Categories

    All
    Frankofonia
    Jora Sargsyan
    Zhora Sargsyan
    գրական դատ
    հունիսի 1-ը Արաբկիրում
    Սպորտլանդիա

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.