ԵՐԵՎԱՆԻ ԱԼ.ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ Հ.21 ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Ներքին գնահատում
  • Փաստաթղթեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Մեր շնորհալիները
    • Մեր նվաճումները
    • Աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դասացուցակ
  • Ֆոտոդարան
  • Ներառական կրթություն
    • Մեր երեխաները
    • Ներառականի թիմը
  • Ստեղծագործողի էջ
  • Մանկավարժի արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական ռեսուրսներ
  • Կապ

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

10/3/2017

0 Comments

 

2006թ.-ից ի վեր աշխարհի տարբեր քաղաքներում նշվում է Արժանապատվության համաշխարհային օրը, որն ուղղված է համախմբելու բոլոր մարդկանց մեկ միասնական գաղափարի շուրջ, այն է՝ ‹‹Արժանապատվությունը մարդկության հիմնաքարերից է և բոլորս ցանկանում ենք, որ մեր արժանապատվությունը ճանաչվի››: Այս նախաձեռնությունը ստեղծվել է համաշխարհային տնտեսական ֆորումի Երիտասարդ Գլոբալ Առաջնորդների անդամ հանդիսացող 3 հեղինակավոր անձանց շնորհիվ` Նորվեգիայի արքայազն Հակո, ֆինլանդացի պրոֆեսոր Պեկա Հիմանե և “Operation HOPE” ընկերության հիմնադիր, ամերիկացի Ջոն Հոփ Բրայենթ (www.globaldignity.org):
Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվում են այցելություններ հանրակրթական դպրոցներ, որտեղ տարբեր բնագավառների հայտնի երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչները (գործարարներ, սպորտի և արվեստի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլն) հանդիպումներ են ունենում կրտսեր և ավագ դպրոցի աշակերտների հետ` խոսելով նրանց հետ արժանապատվության մասին, քննարկելով հիմնական սկզբունքները: Հիմնական նպատակն է այսօրվա պատանիներին, ովքեր վաղվա օրվա կերտողներն են, ներգրավել արժանապատվության վերաբերյալ քննարկումներին, սովորեցնել նրանց իրենց արարքներում առաջնորդվել սեփական արժանապատվությամբ, զարգացնել և խթանել նրանց հարգանքի, հավատի և պատվի զգացումը, ինչպես նաև դիմացինի արժանապատվության հանդեպ հարգանք սերմանել:
Այս տարի նրանք հյուրընկալվել էին Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում:
Հանդիպման ընթացքում հրավիրված հյուրերը խոսում էին արժանապատվության մասին` բերելով օրինակներ իրենց կյանքից` ոգեշնչելով պատանիներին և դրդելով մտածել քննարկվող հարցի շուրջ: Աշակերտները նույնպես  կիսվեցին իրենց պատմություններով և մտքերով և թե ինչի են ձգտում հասնել արժանապատվության զգացումի դրսև
որմամբ:


0 Comments



Leave a Reply.

    Title Text.

    Categories

    All
    Frankofonia
    Jora Sargsyan
    Zhora Sargsyan
    գրական դատ
    հունիսի 1-ը Արաբկիրում
    Սպորտլանդիա

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.