24.01.2014թ. Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում Պ.Սևակի անմահ հոգին էր թևածում:
Ողջ օրը դպրոցի ռադիո հանգույցով Պ.Սևակ հնչեց: Դպրոցի աշակերտական խորհուրդը այցելություն կատարեց Սևակի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելու:
...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
…Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
...Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...
/ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ/
Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:
/ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ/
Նկարները տես >>>