ԵՐԵՎԱՆԻ ԱԼ.ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ԱՆՎԱՆ Հ.21 ԴՊՐՈՑ
  • Էլեկտրոնային ամսագիր
  • Ներքին գնահատում
  • Փաստաթղթեր
  • Մեր մասին
    • Դպրոցի պատմությունը
    • Մեր շնորհալիները
    • Մեր նվաճումները
    • Աշխատակազմ
    • Աշակերտական խորհուրդ
    • Դասացուցակ
  • Ֆոտոդարան
  • Ներառական կրթություն
    • Մեր երեխաները
    • Ներառականի թիմը
  • Ստեղծագործողի էջ
  • Մանկավարժի արհեստանոց
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական ռեսուրսներ
  • Կապ

ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2018-2019 ՈՒՍՏԱՐԻ

9/6/2019

1 Comment

 
Picture

21_դպրոց_ՆԵՐՔԻՆ_ԳՆԱՀԱՏՈՒՄ_2018-2019_ուստարի.pdf

1 Comment

Առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգ          2019-2020 ուստարի

5/6/2019

0 Comments

 
Picture
0 Comments

ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

9/5/2018

0 Comments

 
Picture

21_դպրոց_ՆԵՐՔԻՆ_ԳՆԱՀԱՏՈՒՄ_                2017-2018_ ուստարի.pdf

0 Comments

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ԴՊՐՈՑ, ՍԻՐԵԼԻ' ՓՈՔՐԻԿ

6/28/2018

0 Comments

 
Picture

2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑ  ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ.

I փուլ- հունիսի 1-30-ը ներառյալ, ժամը 10:00 – 15:00

II փուլ- օգոստոսի 1-31-ը ներառյալ, ժամը 10:00 – 15:00
​
Դպրոց կարող են ընդունվել այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացույցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

• Դիմում /լրացվում է դպրոցում/
• Բնակչության պետ. ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք 
• 2 լուսանկար 3x4 չափսի
• Ծննդյան վկայական /բնօրինակ, պատճեն/ 
• Ծնողի անձնագիր /բնօրինակ, պատճեն/
• Բժշկական հ.26 ձև
• Տեղեկանք բնակավայրից
​

Ընդունող հանձնաժողով
Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոց

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
0 Comments

ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

10/5/2017

0 Comments

 


Շնորհավորում ենք ձեզ այս լուսավոր տոնի կապակցությամբ: Հայրենանվեր ու շնորհակալ առաքելության ճանապարհին մաղթում ենք առողջություն և ստեղծագործական հաջողություններ, ուժ ու կորով:

Picture
0 Comments

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

10/3/2017

0 Comments

 

2006թ.-ից ի վեր աշխարհի տարբեր քաղաքներում նշվում է Արժանապատվության համաշխարհային օրը, որն ուղղված է համախմբելու բոլոր մարդկանց մեկ միասնական գաղափարի շուրջ, այն է՝ ‹‹Արժանապատվությունը մարդկության հիմնաքարերից է և բոլորս ցանկանում ենք, որ մեր արժանապատվությունը ճանաչվի››: Այս նախաձեռնությունը ստեղծվել է համաշխարհային տնտեսական ֆորումի Երիտասարդ Գլոբալ Առաջնորդների անդամ հանդիսացող 3 հեղինակավոր անձանց շնորհիվ` Նորվեգիայի արքայազն Հակո, ֆինլանդացի պրոֆեսոր Պեկա Հիմանե և “Operation HOPE” ընկերության հիմնադիր, ամերիկացի Ջոն Հոփ Բրայենթ (www.globaldignity.org):
Նախաձեռնության շրջանակներում յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպվում են այցելություններ հանրակրթական դպրոցներ, որտեղ տարբեր բնագավառների հայտնի երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչները (գործարարներ, սպորտի և արվեստի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլն) հանդիպումներ են ունենում կրտսեր և ավագ դպրոցի աշակերտների հետ` խոսելով նրանց հետ արժանապատվության մասին, քննարկելով հիմնական սկզբունքները: Հիմնական նպատակն է այսօրվա պատանիներին, ովքեր վաղվա օրվա կերտողներն են, ներգրավել արժանապատվության վերաբերյալ քննարկումներին, սովորեցնել նրանց իրենց արարքներում առաջնորդվել սեփական արժանապատվությամբ, զարգացնել և խթանել նրանց հարգանքի, հավատի և պատվի զգացումը, ինչպես նաև դիմացինի արժանապատվության հանդեպ հարգանք սերմանել:
Այս տարի նրանք հյուրընկալվել էին Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում:
Հանդիպման ընթացքում հրավիրված հյուրերը խոսում էին արժանապատվության մասին` բերելով օրինակներ իրենց կյանքից` ոգեշնչելով պատանիներին և դրդելով մտածել քննարկվող հարցի շուրջ: Աշակերտները նույնպես  կիսվեցին իրենց պատմություններով և մտքերով և թե ինչի են ձգտում հասնել արժանապատվության զգացումի դրսև
որմամբ:


0 Comments

Հայոց բանակը արդեն և դեռ 25 տարեկան է

1/26/2017

0 Comments

 

2017թ. hունվարի 27-ի առավոտը տոնական ու գունեղ էր Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում, չնայած դրսում ձյուն էր և ցուրտ: Դպրոցի զինղեկ, ավագ լեյտենանտ Ա.Խաչիբաբյանը ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Հ.Մարգարյանի և կազմակերպիչ Մ.Պետրոսյանի ուղեկցությամբ շրջեցին 8-րդ և 9-րդ դասարաններում և շնորհավորեցին աշակերտներին Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Աշակերտներն էլ իրենց գեղեցիկ խոսքով ու երգով փառաբանեցին մեր հզոր բանակը: Տոնական օրը շարունակվեց ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան այցով, իսկ աշակերտների մի խումբ էլ մասնակցեց Արաբկիր վարչական շրջանում կազմակերպված նկարչական մրցույթ-ցուցահանդեսին:

0 Comments

Ամանորի հրաշքները

1/10/2017

0 Comments

 

Տարեմուտը լի է անակնկալներով ու հրաշքներով:
Դեկտեմբերի 26, նախագահական նստավայր, հեքիաթային ջերմություն, զարդարված տոնածառ, աշակերտների փայլող աչքեր...   Այս ամենին ներկա էին Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանի աշակերտներ Անահիտ Այվազյանը և Արեգ Ասլանյանը:
Միջոցառումն ավարտվեց անակնկալ նվերներով, իսկ մեր փոքրիկ շնոր-հալիները, համաձայն մեր ավանդույթի, իրենց ձեռագործ աշխատանքով անակնկալ մատուցեցին առաջին տիկնոջը;

0 Comments

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

2/19/2015

0 Comments

 
Picture
  Փետրվարի 19-ն էր՝ գիրք նվիրելու և Հ.Թումանյանի ծննդյան 146-ամյակի օրը:
Ավանդույթի համաձայն՝ նախօրոք պատրաստվել էինք: Դպրոցում շարունակվում էր նաև մայրենիի տասնօրյակը, որի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես՝ նվիրված Հ.Թումանյանին և գրական այլ մեծերի: Դասարաններում աշխույժ եռուզեռ էր: Երեխաներն իրար գիրք էին նվիրում: Գրքեր նվիրվեցին նաև դպրոցի գրադարանին:
  Գրադարանում աշակերտները (7-9-րդ դասարաններ) ներկայացրել էին իրենց գրական ալբոմները և նկարները: Ստեղծվել էր փոքրիկ թումանյանական անկյուն:

Դասերի ընթացքում և դասամիջոցներին երեխաներն այցելում էին գրադարան ուսուցիչների ուղեկցությամբ, դիտում ցուցանմուշները և լսում հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից: Իսկ փոքրերը դիտում էին Թումանյանի հեքիաթների բեմականացումները:

   Տոն էր դպրոցում, տոն էր բոլորի սրտերում...

Նկարները տես      >>>

0 Comments

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ  - 90 ԱՄՅԱԿ

1/24/2014

0 Comments

 
Изображение
  24.01.2014թ. Ալ.Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում Պ.Սևակի անմահ հոգին էր թևածում: 
Ողջ օրը դպրոցի ռադիո հանգույցով Պ.Սևակ հնչեց: Դպրոցի աշակերտական խորհուրդը այցելություն կատարեց Սևակի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելու:


...Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը…
…
Պարույր Սեվակի ծնունդը` մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»...
...
Պարույր Սեվակն այնպիսիններից եղավ , որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհում...
                                                                                                                 /ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ/

Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից...
Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:
                                                                                                                     /
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ/

 Նկարները տես      >>>


0 Comments
<<Previous

    Categories

    All
    Frankofonia
    Jora Sargsyan
    Zhora Sargsyan
    գրական դատ
    հունիսի 1-ը Արաբկիրում
    Սպորտլանդիա

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.